Վերապատրաստման երկօրյա դասընթաց մարդու իրավունքների և իրավական վերլուծական փաստաթղթերի մշակման վերաբերյալ

Վերապատրաստման երկօրյա դասընթաց մարդու իրավունքների և իրավական վերլուծական փաստաթղթերի մշակման վերաբերյալ

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համար մայիսի 19-20-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել մարդու իրավունքների վերաբերյալ վերապատրաստման դասընթաց։


Այն կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը։


Փորձագետ Թոմաս Ռաուլինգսը ներկայացրել է միջազգային չափանիշները, որոնք կոչված են պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և հասարակության այլ խմբերի իրավունքները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող հարցեր: 


Միաժամանակ քննարկվել են իրավաբանական գրին ու վերլուծությանը ներկայացվող միջազգային չափանիշները, իրավավերլուծական փաստաթղթերի արդյունավետ կառուցվածքին (IRAC) ներկայացվող պահանջները:


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին ներկայացվել են առանձին խմբի անձանց հետ առանձնազրույցների հմտությունները։