Ժնեւում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները գործարարների իրավունքների պաշտպանության հարցում

Ժնեւում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները գործարարների իրավունքների պաշտպանության հարցում

Ժնևում ընթացող Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված գործարարության խթանման ոլորտում մարդու իրավունքների հաստատությունների դերին:

 

Արման Թաթոյանն իր ելույթում կարևորել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում գործարարության խթանման հարցերը: Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ծրագրերը, որոնք հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա:

 

Օմբուդսմանի աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը պետք է լինի  անարդյունավետ վարչարարությունից գործարարության  պաշտպանությունը: Այս առումով կարևոր է նաև մասնավոր ու հանրային հատվածների համատեղ աշխատանքը խթանող ծրագրերի իրականացումը: Այդպիսի ծրագրերից կարող է լինել հատուկ խորհրդի ստեղծումը, որը, կազմված լինելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, կարող է նպաստել այս ձևաչափով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

 

Ներկայացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի նոր սահմանադրական գործառույթը՝ կապված հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների դեմ բերվող բողոքների քննարկման հետ:

 

Հանդիպման մասնակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ աշխատելու՝ փորձի փոխանակման ու աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: