Պաշտպանի աշխատակազմում ընդունել են Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

Պաշտպանի աշխատակազմում ընդունել են Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի տեղային գործունեության և տեխնիկական համագործակցության վարչության տնօրեն Ժորժետ Գանյոնի գլխավորած պատվիրակությանը։

 

Հրաչյա Պալյանը ողջունել է պատվիրակության կազմին։ Նրանց թվում են եղել Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հուլան Ցեդևը, նույն բաժնի բաժնի աշխատակից Դրագան Լալոշևիչը, ՄԻԳՀԳ-ի Ամերիկաների, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի ղեկավար Խոսե Մարի Արանազը և ՄԻԳՀԳ թբիլիսյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով ավագ խորհրդատու Վլադիմիր Շկոլնիկովը։

 

Հանդիպմանը ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղղությունները, խոսվել է խոշտանգումների կանխարգելման ոլորտում ձեռնարկվող քայլերի մասին և այլն։

 

Ներկաները կարևորել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցությունը, ինչպես նաև կառույցի դերը Հայաստանի իրավական համակարգի շարունակական կատարելագործման հարցում։