ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով քաղաքացին խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու հարցում:
Ըստ դիմումատուի՝ քաղաքացիական գործով դատարանի կողմից որոշում է կայացվել որպես հայցի ապահովում արգելանք դնել իր անշարժ գույքի վրա: Մինչդեռ, հարկադիր կատարման ծառայության կողմից արգելանք է կիրառվել ինչպես իր անշարժ գույքի, այնպես էլ դրամական միջոցների նկատմամբ:
Բողոքի ուսումնասիրության շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացուցչի հետ բարձրացված խնդրի վերաբերյալ իրականացված քննարկման արդյունքում խնդիրը լուծում է ստացել: