Հ. Հարությունյանի գործով սկսվել է քննարկման գրավոր ընթացակարգ

Հ. Հարությունյանի գործով սկսվել է քննարկման գրավոր ընթացակարգ

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի գործով այսօր քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության հիման նախաձեռնվել է նաեւ հարցի քննարկման գրավոր ընթացակարգ:

 

Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկ կատարված հատուկ այցելության արդյունքներով՝ Հ. Հարությունյանի պահման պայմանների, նրան ցուցաբերվող բուժօգնության հարցերի, բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության, առողջական վիճակի կապակցությամբ նախապատրաստվել է Արդարադատության նախարարությանն ուղղված լրացուցիչ գրություն:

 

Դրանում, այլ հարցերի թվում, եւս մեկ անգամ բարձրացվել է Հովհաննես Հարությունյանի ոտքի վիրահատության, ինչպես նաեւ վկայակոչվող՝ արտերկրյա բժիշկների եզրակացությունները կամ հարցադրումները ստանալուն պես անհապաղ դրանց մանրամասն քննարկում իրականացնելու հարցերը, ինչպես նաեւ պահանջվել են Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնել պարզաբանումներ դրանց քննարկման կապակցությամբ:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նկարագրված հարցերով գործում է կարգավիճակի առավելագույն հնարավորություններով՝ առանձնակի կարեւորելով անազատության մեջ պահվող անձի առողջական վիճակի վերաբերյալ ցանկացած հարցի մանրամասն քննարկում եւ լուծում: