Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Պաշտպանի աշխատակազմի Իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Բաթոյանի և կազմակերպության աշխատակիցների հետ:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հաշմանդամություն ունեցող անձանց հուզող խնդիրներին, այդ թվում՝ տեղեկատվության ազատությանը, հասարակական ընկալման մեջ գոյություն ունեցող կարծրատիպերին, օրենսդրական ոլորտում առկա բացերին: Զարուհի Բաթոյանը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը:

 

Քննարկվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպության հետագա համագործակցության, համատեղ իրականացվող ծրագրերի հարցը: