Պաշտպանի աջակցությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխաների բնակության վայրը որոշելիս հաշվի է առել հոգեբանի կարծիքը

Պաշտպանի աջակցությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխաների բնակության վայրը որոշելիս հաշվի է առել  հոգեբանի կարծիքը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր անչափահաս երկու երեխայի բնակության վայրի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմնի կայացրած որոշման վերանայման հարցում:

 

Ըստ դիմումատուի՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը, երեխաների բնակության վայր սահմանելով ծնողներից մեկի մոտ, հաշվի չի առել հոգեբանի մասնագիտական կարծիքը, հետևաբար եզրակացությունը չի բխում անչափահաս երեխաների շահերից:

 

Քննարկման ընթացակարգի շրջանակում համապատասխան հիմնավորմամբ գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան՝ առաջարկելով  խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստում քննարկել երևան եկած նոր հանգամանքները, հաշվի առնել հոգեբանի կարծիքը և, ըստ այդմ, ներկայացնել նոր եզրակացություն: 

 

Արդյունքում, երեխաների բնակության վայրը սահմանվել է մյուս ծնողի մոտ: