Դասընթաց «Ինքնավնասումների եւ ինքնասպանությունների կանխարգելումը ՔԿՀ-ներում» թեմայով

Դասընթաց «Ինքնավնասումների եւ ինքնասպանությունների կանխարգելումը ՔԿՀ-ներում» թեմայով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության միջեւ համագործակցության շրջանակներում փետրվարի 25-ին եւ 26-ին Աղվերանում անցկացվել է «Քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումների եւ ինքնասպանությունների կանխարգելում» խորագրով դասընթաց՝ միջազգային փորձագետի մասնակցությամբ:

 

Դասընթացին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի, Պաշտպանին առնթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ անկախ փորձագետները, ինչպես նաեւ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի սոցիալական եւ հոգեբանական աշխատանքների ոլորտի ծառայողները:

 

Քննարկվել են ինքնասպանությունների եւ ինքնավնասումների պատճառները, նման քայլի դիմած ազատությունից զրկված անձի շարժառիթները, կանխարգելման մեթոդները, կանխարգելման ծրագրերի մշակումը եւ իրագործումը, ինքնասպանությունների եւ ինքնավնասումների կանխարգելման միջազգային փորձը:

 

Հատուկ ուշադրություն է դարձվել ռիսկային խմբերի վերհանման, նրանց հետ տարվող աշխատանքների, քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կրթության եւ որակավորման բարձրացման, ինչպես նաեւ ինքնասպանության դեպքերի լուսաբանման վրա: