Պաշտպանի միջնորդությամբ կարգավորվել է ջրամատակարարման խնդիրը

Պաշտպանի միջնորդությամբ կարգավորվել է ջրամատակարարման խնդիրը

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի մի խումբ բնակիչներ Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ շուրջ երկու ամիս՝ իրենց փողոցի ջրամատակարարումն իրականացվում է խափանումներով:

 

Խնդրի վերաբերյալ հրապարակումներ են եղել նաև մամուլում (տե´ս http://armtimes.com/hy/article/116893/ կայքէջը, 2017 թվականի հուլիսի 5-ի դրությամբ և http://galatv.am/hy/news/198793/ կայքէջը, 2017 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ):

 

Պաշտպանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Բարձրացված խնդիրը լուծվել է, և ներկայումս Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի ջրամատակարարումն իրականացվում է ըստ հաստատված ժամանակացույցի:

 

Առաջիկայում նախատեսվում է վարկային ծրագրի շրջանակում փողոցն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ: