Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային և հայաստանյան ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով  գերագույն հանձնակատարի տարածաշրջանային և հայաստանյան ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուին և հայաստանյան նորանշանակ ներկայացուցիչ Աննա Կարին Օստին:

 

Պաշտպանը շնորհավորել է տիկին Օստին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունն այդ բարձր պաշտոնում մեծապես կնպաստի Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման մակարդակի բարձրացմանը:

 

Հանդիպմանը կողմերը քննարկել են փախստականների և ապաստան հայցող անձանց պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը և դրանց շրջանակներում հնարավոր ուղղությունները: Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության հետ փոխգործակցությունը:

 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային և հայաստանյան ներկայացուցիչները կարևորել են Պաշտպանի աշխատանքը և պայմանավորվածություն է ձեռք բերվել էլ ավելի խորացնել երկու կառույցների միջև ձևավորված համագործակցությունը: