Պաշտպանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պետիցիոն հարցերով հանձնաժողովի նախագահին

Պաշտպանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պետիցիոն հարցերով հանձնաժողովի նախագահին

Այսօր Արման Թաթոյանը ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Բունդեսթագի պետիցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Գեռո Շտոռյոհանին:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրներում մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցեր:

 

Պաշտպանը ներկայացրել է ինստիտուտի գործունեության ոլորտները՝ շեշտելով, որ արտահերթ զեկույցներ կազմելիս ուսումնասիրվում է նաև գերմանական փորձը: Արման Թաթոյանը կարևորել է նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանության հետ ակտիվ աշխատանքը, ինչի արդյունքում իրականացվում են տարբեր ծրագրեր:

 

Գեռո Շտոռյոհանն ներկայացրել է Պետիցիոն հանձնաժողովի գործունեությունը, կառուցվածքը, աշխատանքի ծանրաբեռնվածությունը:

 

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել երկկողմ համագործակցության պայմանավորվածություն: