Պաշտպանի ասուլիսը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի մասին (տեսանյութ)

Պաշտպանի ասուլիսը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի մասին (տեսանյութ)

2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ առանց իրավական հիմքերի զսպման (հարկադրանքի) միջոցների կիրառության դեպքեր, ժամկետանց դեղեր, դեղերի հսկմանն ու բացթողնամնն առնչվող՝ անփույթ, սխալ կամ ընդհանրապես չլրացված մատյաններ: Խախտումներ են արձանագրվել նաև պատշաճ սննունդ տրամադրելու, լաբորատոր հետազությունների միասնականության բացակայության և այլ հարցերի հետ: Ոլորտում առկա չէ պատշաճ վերահսկողության համակարգ, իսկ գործող մարմինների միջոև չկա գործառութային հստակ տարանջատում, ինչն էլ հանգեցնում է գործնական խնդիրների:

 

Արտահերթ զեկույցը հասանելի է այստեղ:

 

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում: