Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները վերապատրաստման դասընթացներ են անցկացրել Քրեակատարողական ծառայողների համար

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները վերապատրաստման դասընթացներ են անցկացրել Քրեակատարողական ծառայողների համար

Սույն թվականի հունվարի 16-ից 19-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանի և Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների համար անցկացվել են վերապատրաստման դասընթացներ: Դրանք իրականացվել են «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությամբ:

 

Դասընթացների հիմնական նպատակներն են եղել զարգացնել ծառայողների գիտելիքները պենիտենցիար բժշկության և ազատությունից զրկված անձանց իրավունքների վերաբերյալ: Վերապատրաստման ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` քրեակատարողական հիմնարկներում բժշկական էթիկայի առանձնահատկությունները, խոցելի խմբերի առանձնահատկություններն ազատությունից զրկման վայրերում, խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքը ազատությունից զրկման վայրերում, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքներին առնչվող այլ թեմաներ: Դասընթացների ընթացքում դասընթացավարների կողմից վերը նշված թեմաները քննարկվել են ինչպես դասախոսությունների, այնպես էլ խմբային աշխատանքների և վարժությունների միջոցով: