Արման Թաթոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպանին

Արման Թաթոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի վեցին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է Պաշտպանի ինստիտուտի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանության միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի շրջանակ, այդ թվում՝ երեխաների եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

 

Կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը՝ տիկին Ֆարնուորթը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում շարունակելու է աջակցել Պաշտպանի աշխատակազմի գործունեությանը, ինչպես նաեւ Օմբուդսմենի եւ Միացյալ Թագավորության դեսպանության միջեւ գործընկերային եւ սերտ հարաբերությունների ամրապնդմանը:

 

Պաշտպան Արման Թաթոյանը, բարձր գնահատելով Միացյալ Թագավորության դեսպանության դերն ու իրականացրած աշխատանքները, հայտնել է դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու եւ փոխգործակցելու իր պատրաստակամությունը: