ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հյուրընկալվել է «Լույս» հիմնադրամում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հյուրընկալվել է «Լույս» հիմնադրամում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Լույս»  հիմնադրամի «Առավոտյան հանդիպում «Լույս»-ում» խորագրով հանդիպում- քննարկմանը: Նա ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը և նշանակությունը՝ Հայաստանում և աշխարհում, անդրադարձել խնդիրներին,  որոնց հաստատությունն առնչվում է ամենօրյա աշխատանքի ընթացքում: Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ Արման Թաթոյանը խոսել է նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով Պաշտպանի ինստիտուտին վերապահվող նոր լիազորությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության մասին:

 

«Առավոտյան հանդիպում «Լույս»-ում» խորագրի ներքո Հիմնադրամը հյուրընկալում է ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներին և «Լույս»-ի շրջանավարտներին, քննարկվում են տարբեր ոլորտներում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ռազմավարությունը, ներկայացվում են նաև Հիմնադրամի կրթաթոշակառուների կողմից Հայաստանում և աշխարհում իրագործվող տարբեր նախագծեր, որոնք նպաստում են հայրենիքի զարգացմանը։

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս «Լույս» հիմնադրամի աջակցությամբ սովորել և ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը (Upenn Law)`մագիստրոսական ծրագրով: