Պաշտպանի աշխատակազմն արձագանքել է գողացված փաստաթղթերի մասին «Ելք» դաշինքի ահազանգին

Պաշտպանի աշխատակազմն արձագանքել է գողացված փաստաթղթերի մասին «Ելք» դաշինքի ահազանգին

Մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիծն ահազանգ է ստացել «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանից այն մասին, որ Կուրղինյան փողոցում գործող քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի տարածքում լարված իրավիճակ է, հրմշտոց է սկսվել ոստիկանների և դաշինքի անդամների միջեւ՝ նախընտրական շտաբից գողացված փաստաթղթերի պատճառով:

 

Հաջորդիվ թեժ գծին ահազանգել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և տեղեկացրել, որ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը, որպես ընթերակա, մասնակցում է դեպքի վայրի զննությանը, իսկ Նիկոլ Փաշինյանի և ոստիկանության միջև համաձայնություն է ձեռք բերվել փաստաթղթերը գործի նյութերին կցելու վերաբերյալ:

 

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցները եղել են դեպքի վայրում, պարզաբանումներ ստացել ոստիկանության իրավասու ներկայացուցչից: Այցի պահին «Ելք» դաշինքի՝ թեժ գծին ահազանգած ներկայացուցիչները տարածքում չեն եղել:

 

Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է նշված հարցի քննարկման ընթացակարգ: