Ներկայացվել է քրեական օրենսդրության վերլուծություն կանանց նկատմամբ բռնության կանխարգելման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի չափանիշների տեսանկյունից

Ներկայացվել է քրեական օրենսդրության վերլուծություն կանանց նկատմամբ բռնության կանխարգելման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի չափանիշների տեսանկյունից

Հոկտեմբերի 11-ին ներկայացվել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով սահմանված չափանիշների տեսանկյունից ՀՀ քրեական օրենսդրության վերլուծություն» զեկույցը: Այն կազմվել է միջազգային չափանիշների հիման վրա: Զեկույցը մշելիս հանդիպումներ են կազմակերպվել դատավորների, դատախազների, ոստիկանության աշխատակիցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև  գիտական ոլորտի աշխատակիցների հետ:

 

Զեկույցը մշակվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ծրագրի» շրջանակում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցության արդյունքում:

 

Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և  Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: 

 

Քննարկման ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը և միջազգային խորհրդատու, իրավաբան Խավիեր Թրուչերոն ներկայացրել են զեկույցը, որի նպատակն է նպաստել կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը և այդ գործերի արդյունավետ քննությանը: